Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մոտ գնալով՝ սորոսական դեսանտը մի պարզ խնդիր է ուզում լուծել՝ դուխ տալ նրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մոտ գնալով՝ սորոսական դեսանտը մի պարզ խնդիր է ուզում լուծել՝ դուխ տալ նրան. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մոտ գնալով՝ սորոսական դեսանտը մի պարզ խնդիր է ուզում լուծել՝ դուխ տալ նրան։ Մարդիկ վախենում են՝ հանկարծ ճնշմանը չդիմանա նախարարը։ Գիտեն, որ կարող է թույլ պահել իրեն, դրա համար գնացել են մեջքին կանգնելու։ Որ հանկարծ չշեղվի իրենց օրակարգից, չկոտրվի, դուրս չմնա պրոցեսներից…

Նաև փորձում են խաբել նախարարին։ Իբր թե բոլորը չեն, որ համաձայն չեն Արցախի հարցում իշխանության մոտեցումներին։ Ավելին՝ այդ քաղաքականությանը ծափ տվողներ էլ կան։ Ու այդ ծափ թվողները, ի հակառակ քննադատների, իբր նոր են, մերժված չեն, ժողովրդի վստահությունը վայելող են և այլն։ Այսինքն՝ կեղծ իրականություն են ստեղծում Մնացականյանի գիտակցությունում, որ հանկարծ ժամանակից շուտ անպիտան չդառնա։

Մնացականյանն էլ, իր հերթին, կոմֆորտի զոնա է փնտրում։ Այդ տարածքից դուրս ինքն իրեն հիմա այլևս չի պատկերացնում։ Նոր Hard Talk-ի նա պատրաստ չէ։ Ու այդ վախից կուրացած՝ չի էլ հասկանում, որ իր գերեզմանափորների գրկում է հիմա փրկություն փնտրում։ Այնինչ փրկությունն իր դեպքում մեկն է՝ հրաժարականը։ Ընդ որում, դա էլ ժամանակային առումով խիստ սահմանափակ ռեսուրս ունեցող ելք է։ Մնացականյանն, իհարկե, հերոս այլևս չի դառնա, բայց վատագույնից խուսափելու շանս դեռ ունի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում