AM | RU
USD
EUR
RUB

Ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հետո նոր սկսենք գլոբալ քննարկում ծավալել այս հարցով. Անի Սամսոնյանը՝ իշխող ուժին

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես իմ անվստահությունն եմ հայտնել իշխանությանը` ատելության խոսքի դեմ պայքարում, և դա ունի իր օբյեկտիվ հիմքերը, ես կարծում եմ, որ նախ և առաջ ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հետո նոր պետք է սկսենք գլոբալ քննարկում ծավալել այս հարցով, բայց մեծ հույսեր ունեմ, որ այս աշխատանքային խումբը գործելու է անաչառ: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

«Եթե նման բան եք նախաձեռնում, գոնե պետք է ունենալ առաջնային պատկերացումներ՝ արդյոք այս խնդիրը կարգավորվող է, թե ոչ: Դուք` որպես առաջարկող, պետք է ներկայացնեիք մեզ՝ ինչ փորձ կա աշխարհում, որտեղ են քրեականացրել ատելության խոսքը և ինչպե՞ս եք Դուք բնութագրում, թե որն է ատելության խոսքը, որովհետև եթե մենք պետք է զբաղվենք մի բանով, որը կարգավորվող չէ, մենք կորցնելու ենք ժամանակ»,- ասաց պատգամավորը:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ պատասխանեց, որ հարցը կարգավորվել է մի շարք եվրոպական երկրներում և այդ խմբի աշխատանքների ժամանակ կներկայացնեն փորձը: «Ատելության խոսքը սահմանվել է մի շարք փաստաթղթերում, այդ թվում` ՄԻԵԴ վճիռներում, այն սահմանվել է ռասիզմի և խտրականության եվրոպական խորհրդի կոնվենցիայում. այսինքն՝ մենք չպետք է նոր հեծանիվներ հորինենք, սա սահմանված է: Կան մի շարք փաստաթղթեր, որտեղ հստակ սահմանված են, թե որն է ատելության խոսքը և թե ինչ պայմաններ պետք է լինեն, որ խոսքը համարվի ատելության: Նոր սահմանումներ հորինելու խնդիր մենք չունենք»,- ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե հեղափոխությունից հետո ուղղորդված ատելության քարոզ չի եղել իշխանության կողմից:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իր հանդեպ ատելության քարոզ է տարվել: «Երբ գերատեսչության աշխատողը կոչ էր արել վառել ինձ ու հպարտանում էր դրա համար, բա դա ի՞նչ էր: Մի՛ ասեք, թե չի եղել հեղափոխությունից հետո որևէ ուղղվածություն, իմ դեմ եղել է Թագուհի Թովմասյանի դեմ եղել է, իմ բազմաթիվ գործընկերների դեմ եղել է, «Լուսավորի» դեմ եղել է, հիմա եթե մենք գնալու ենք այն ճանապարհով, որ ասվելու է՝ չի եղել ոչինչ, որևէ բան չի եղել, դա արդեն նշանակում է, որ մենք ազնիվ չենք սկսում մեր այս կարևոր նախաձեռնությունը»,- ասաց նա:

 

Լրահոս
ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ. մանրամասներ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում Կոնգրեսական Աննա Էշուն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին Ունենք 18 տարեկան զինվոր, ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա. ՈՒՂԻՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ. մանրամասներ Ինչպես է հայկական զինուժը գրոհում հակառակորդի հենակետը (տեսանյութ) ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Բաքուն հայտնել է խաղաղ բնակչության շրջանում 14 զոհի մասին Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները Գախարիան հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը․ կան զոհեր և վիրավորներ․ Վահրամ Պողոսյան Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ. ՀՀ ՊՆ ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով ՀՀ ՊՆ-ը կարևոր հայտարարություն է արել Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա. Շուշան Ստեփանյան ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները». Независимая газета Ադրբեջանական մամուլի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով և ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ Հայաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է անկայունություն «արտահանելու» համար ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ «Տեսա, կրակեցի». զինվորը պատմում է՝ ինչպես է խոցել թշնամու ԱԹՍ-ն Փաշինյանն այս փուլում հնարավոր չի համարում Երևան-Մոսկվա-Բաքու եռակողմ հանդիպումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 458 դեպք Ի՞նչ ուղղությամբ կզարգանա ԼՂ հակամարտությունը․ New York Times-ի անդրադարձը «Հակամարտության սրումը հենց Ադրբեջանն է նախաձեռնել. սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր». Զատուլին Չափազանց կարևոր է Իրանի՝ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը․ Իրանում ՀՀ դեսպան Ադրբեջանի ավիացիան հարվածներ է հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օդում են Թուրքիայի F-16 կործանիչները Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Փաշինյան Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. ՊՆ Երևանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan