Սկսում ենք համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի․Կարեն Քոչարյան

Սկսում ենք համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի․Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի մեկնաբան Կարեն Քոչարյանը հայտարարել է, որ հեռուստահաղորդման հետագա նկարահանումների համար դիմում են համաժողովրդական դրամահավաքի, քանի որ կառավարությունը չի ֆինանսավորում հաղորդման արտոնագիրը։

«Սկսում ենք համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի», – գրել է Կարեն Քոչարյանը՝ ներկայացնելով հաշվեհամարը՝ հ/հ 24106041654200 ՅՈՒՆԻԲԱՆԿ բբը։

«Հաղորդումը եթեր կհեռարձակվի ի հեճուկս նրանց, ովքեր կարծում են, որ ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան չի կարող լինել։ Ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան լինելու է, ես դա հայտարարում եմ մեր հեռուստադիտողներին», – ասել է Կարեն Քոչարյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում