ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը քննող դատական նիստը՝ ուղիղ

ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը քննող դատական նիստը՝ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վերաքննիչ քրեական դատարանում՝ Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, տեղի է ունենում Վերաքննիչ քրեական դատարանի նիստը։ Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Նշենք, որ սույն գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, սակայն, դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Պապոյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ մի շարք դատավորների պես հրաժարվելով Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։

Դեկտեմբերի 10-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։

Նշենք նաև, որ Tert.am–ի հետ զրույցում Ռ․ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու դատական նիստին, քանի որ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում