Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձել են առևանգել Ալեքսանդր Լապշինին

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձել են առևանգել Ալեքսանդր Լապշինին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմել է այն մասին, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձել են իրեն առևանգել Մերձբալթյան երկրներում:

Բլոգերը խոսքերով, տեղյակ է եղել, որ Ադրբեջանն իրեն ձերբակալելու հարցով դիմել է Մերձբալթյան երկրներին և մի շարք այլ երկրների: Դա տեղի է ունեցել ոչ թե Ինտերպոլի, այլ հատուկ ծառայությունների միջև ինֆորմացիայի փոխանակման գծով. «Ինձ ասացին, որ պետք է զգույշ լինեմ, ցանկալի է, որ չեղյալ համարեմ Լատվիա ու Լիտվա մեկնելը, որտեղ լուրջ կոռուպցիան կապեր կան Ադրբեջանի հետ»:

Լապշինը հայտնել է, որ դիմումը չի ենթադրում պարտադիր ձերբակալություն, սակայն ենթադրում է ինֆորմացիա այն մասին, թե երբ է տվյալ օբյեկտը մուտք գործում երկիր ու երբ է լքում սահմանները:

Չնայած զգուշացումներին՝ բլոգերը մեկնել է Վիլնյուս ու Ռիգա, սակայն նա չեղյալ է համարել դեկտեմբերի 15-ին կայանալիք կոնֆերանսին իր մասնակցությունը՝ ինֆորմացիա ստանալով այն մասին, որ Ադրբեջանի դեսպանատունն այնտեղ մարդիկ է ուղարկելու մոնիթորինգի համար:

«Նրանք երկու հոգու էին ուղարկել, որոնք ներս չեն մտել, կանգնել են մուտքի մոտ: Տեսախցիկները ֆիքսել են նրանց: Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ՝ դեսպանատան աշխատակիցնե՞ր, թե՝ տեղի ադրբեջանական համայնքի ակտիվ ներկայացուցիչներ»,-պատմել է բլոգերը:

Լապշինը ենթադրում է՝ Ադրբեջանում հասկացել են, որ չեն կարող Ինտերպոլի գծով ձերբակալել իրեն ու փորձում են դա անել միջպետական դիմումներով, որոնք կարող են աշխատել՝ հաշվի առնելով կոռուպցիոն կապերը:

Նա նաև հավելել է, որ դեկտեմբերի 12-ին, Կիևում Ադրբեջանի դիմումի հիման վրա ձերբակալվել է թալիշ ընդդիմադիր ակտիվիստ Էլվին Իսաևը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում