Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել

Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում և Մերձմոսկովյան շրջանում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է սահմանվում քամու ուժգնացման պատճառով: Ինչպես գրում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել են ՌԴ Հիդրոմետկենտրոնից:

Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ փոթորկալի քամին Մոսկվայում կսկսվի երկուշաբթի ժամը 21:00-ից և կպահպանվի մինչև երեքշաբթի ժամը 09:00-ն:

Մասնագետների համաձայն՝ կանխատեսվում է վայրկյանում մինչև 14 մետր արագությամբ քամու ուժգնացում: Ծառայությունից զգուշացնում են, որ եղանակը վտանգավոր է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորվում էր, որ Մոսկվայում ջերմաստիճանը կարող է գերազանցել ջերմության 133-ամյա ռեկորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում