Իրանում ուժեղ սմոգի պատճառով փակվել են դպրոցները

Իրանում ուժեղ սմոգի պատճառով փակվել են դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանի մայրաքաղաքում ուժեղ սմոգի պատճառով ժամանակավորապես փակվել են դպրոցները, աշակերտները դասի չեն գնացել նաև մյուս քաղաքաներում:

Ինչպես փոխանցում է Agence France Presse-ը, երկրի իշխանությունները նախազգուշացրել են օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակի մասին, որի վնասակար ազդեցությունն առաջին հերթին կարող են զգալ բնակչության զգայուն խմբերը՝ երեխաները, ծերերը և շնչառական հիվանդություններ ունեցող մարդիկ:

Չեղարկվել են նաև առաջիկա օրերին նախատեսված մարզական միջոցառումները: Դեկտեմբերի 14-ին օդի աղտոտվածության հարցով հանձնաժողովի արտահերթ նիստից հետո որոշում էր կայացվել փակել մայրաքաղաքի դպրոցները:

Բացի այդ, երթևեկությունը սահմանափակելու համար հատուկ համակարգ է սահմանվել՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարների հիման վրա: Բեռնատարների տեղաշարժն ամբողջությամբ արգելվել է:

Թեհրանում գտնվող ավազի բոլոր քարհանքերի աշխատանքները ևս կդադարեցվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում