Թրամփն այս շաբաթ կարող է դառնալ ԱՄՆ-ի 3-րդ նախագահը, որին իմփիչմենթ կներկայացնեն

Թրամփն այս շաբաթ կարող է դառնալ ԱՄՆ-ի 3-րդ նախագահը, որին իմփիչմենթ կներկայացնեն

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ կարող է դառնալ երկրի պատմության մեջ երրորդ նախագահը, որին իմփիչմենթ կներկայացնեն։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ դեմոկրատների կողմից ղեկավարվող Ներկայացուցիչների պալատում (Կոնգրեսի ստորին պալատ) շաբաթվա ընթացքում տեղի կունենա Թրամփին ներկայացվող մեղադրանքների հարցի շուրջ քվեարկությունը։

Թրամփին սպառնում է իշխանությունը չարաշահելու մեղադրանք, քանի որ վերջինս խնդրել է Ուկրաինային հետաքննություն իրականացնել դեմոկրատ Բայդենի հարցով, որը 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցն է: Թրամփին ևս մեկ մեղադրանք են ներկայացնում՝ տվյալ թեմայի հետաքննության հարցում Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու համար:

Թրամփը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ դրանք անվանելով սուտ և ամոթալի:

Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ քվեարկություն կանցկացնի՝ մեղադրանքները հաստատելու և այն Հանրապետականների կողմից ղեկավարվող Սենատին ուղարկելու հարցով: Սենատն, իր հերթին, կպարտավորվի լսումներ անցկացնել Թրամփին պաշտոնից հեռացնելու հարցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում