Ռուսաստանն ու Սիրիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Միջերկրական ծովում

Ռուսաստանն ու Սիրիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Միջերկրական ծովում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի ռազմածովային ուժերը Սիրիայի ռազմածովային ուժերի հետ զորավարժություններ են անցկացնում Միջերկրական ծովի արևելյան մասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գործուղության հրամանատար Ալեքսանդր Յուլդաշևը։

Նշվում է, որ զորավարժությունների տարածքը պատահական չի ընտրվել: Ռուսական նավատորմի նավերը նշանակալի ներդրում են ունենում ահաբեկչության դեմ պայքարում, իսկ ռուսական «Տարտուս» ռազմաբազան Սիրիայում զորքեր մատակարարելու հիմնական ուղին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում