Քննչական կոմիտեն այլ գործի շրջանակում կհարցաքննի Մանվել Գրիգորյանին
17/12/2019 16:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ վարչությունում քննվող քրեական գործով քննիչն այսօր մտադիր է հարցաքննել Մանվել Գրիգորյանին։ Այս մասին դատական նիստին հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ նշելով, որ դատարանը ստացել է թույլտվության վերաբերյալ քննիչի գրությունը։
Դատավարության մասնակիցները դեմ չարտահայտվեցին, և դատարանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային կարգով կտեղեկացնեն, որ չեն առարկում հարցաքննությանը։ Մանվել Գրիգորյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակով՝ այլ գործի շրջանակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում