Կիևում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

Կիևում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Կիևում Գերագույն ռադայի շենքի մոտ մի քանի զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, մասնավորապես՝ ակտիվիստները դեմ են օտարերկրյա քաղաքացիներին գյուղատնտեսական նշանակության հողեր վաճառելու մասին օրինագծի քննարկմանը, հայտնում է Strana.ua-ն:

Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում գործողություններին մասնակցում են մի քանի հազար մարդ: Միևնույն ժամանակ, խորհրդարանի շենքը հսկում են Ազգային ոստիկանության և ազգային գվարդիայի ուժեղացված հատուկ նշանակության ջոկատները: Նրանք հրաժարվում են մարդկանց թույլ տալ մտնել ռադայի շենք: Դրա պատճառով ցուցարարների դեմ գազ են կիրառել: Բախումների արդյունքում տուժել է մի քանի մարդ։

Բացի հիմնական պահանջներից, ցուցարարներից ոմանք պահանջում են պարզեցնել ԵՄ երկրներից ավտոմեքենաների մաքսազերծման համակարգը, գրում է Ինտերֆաքսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում