Լավրով. Արևելյան գործընկերությունն ուղղված է ՌԴ-ից իր մերձավոր հարևանների հեռացմանը

Լավրով. Արևելյան գործընկերությունն ուղղված է ՌԴ-ից իր մերձավոր հարևանների հեռացմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ Արևելյան գործընկերության նպատակն էր Ռուսաստանից իր մերձավոր հարևանների հեռացնելը։

«Մեր գործընկերները Բրյուսելում սկսեցին ամոթաբար լռել, որ Ռուսաստան-ԵՄ 4 ընդհանուր տարածությունների մշակման հայեցակարգը հիմնված էր մեր ընդհանուր հարևաններին ԵՄ կամ Ռուսաստան ընտրության առջև դնելու փորձերի վտանգների և հակադրողականության վրա»,- այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Եվրոպայի հարևաններ. ԵՄ-Ռուսաստան. hարաբերությունների 30 տարի» հոդվածում, որը հրապարակվել է այսօր «Ռոսիյսկայա գազետա»-ում:

ՌԴ ԱԳ նախարարը նշում է, որ ՌԴ-ԵՄ հարաբերությունների համար, մինչև 2014թ.-ը, տագնապալի նշան էր Արևելյան գործընկերության նախաձեռնությունը, որն ըստ էության ուղղված էր Ռուսաստանից իր մերձավոր հարևանների հեռացմանը, որոնց հետ դարեր շարունակ կապված են եղել։

«Այս եսասիրական քաղաքականության տխուր հետևանքները զգացվում են մինչ օրս»,-ասում է Լավրովը, հավելելով, որ մի խոսքով, գործնականում ԵՄ-ն պատրաստ չէր ՌԴ հետ հարաբերություններում հավասարության:

Նշենք, որ Արևելյան գործընկերությունը մենկնարկեց 2009թ.-ին՝ 6 երկրների մասնակցությամբ՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս և Ադրբեջան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում