Ալումյան. Վերաքննիչ դատարանը պետք է քննության առնի, այս պատճառաբանությամբ գրավը կարո՞ղ էր մերժվել

Ալումյան. Վերաքննիչ դատարանը պետք է քննության առնի, այս պատճառաբանությամբ գրավը կարո՞ղ էր մերժվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը վերաքննիչ դատարանում նիստը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանին ներկայացրեց իրենց բողոքի առարկան։

«Հարցը, որ մենք դրել ենք վերաքննիչ դատարանի առջև հետևյալն է. մենք ոչ թե Ձեր քննարկմանը, դատին ենք հանձնում այն հարցը, որ առհասարակ պարոն Քոչարյանը պիտի գրավով ազատ արձակվի, թե չէ, ոչ թե առկա՞ են խոչընդոտներ, թ՞ե չէ։ Մենք այս հարցերը քննարկման առարկա չենք դարձնում։ Մեր վերաքննիչ բողոքը վերաբերում է հետևյալին՝ արդյո՞ք առաջին ատյանի դատարանի որոշումը, այն ձևակերպումներով, որը առկա է բոլրիս մոտ, կարող է համապատասխանել եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին»,- խնդրո առարկան մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա հարցը հստակեցրեց՝ արդյո՞ք առաջին ատյանի դատարանը վերաբերելի հիմքեր է բերել գրավը մերժելու համար։ Նրա խոսքով, վերաքննիչ դատարան ի ուշադրությունն իրենք հրավիրում են առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանակի մասին վրա ու հարցնում, դա կարո՞ղ է համարվել վերաբերելի ու բավարար, թե՞ չի կարող։

Փաստաբանն ընդգծեց, որ վերաքննիչ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել հարցը, թե ընդհանուր առմամաբ գրավ պե՞տք է կիրառել, թե՞ չէ։

«Վերաքննիչ դատարանը պետք է քննության առնի, այս պատճառաբանությամբ գրավը կարո՞ղ էր մերժվել, թե՞ չէ։ Մենք բարձրացնում ենք պատճառաբանվածության ու օրինակության հարցը, այսինքն այն, ինչ վերաքննիչ դատարանի լիազորությունն է»,-շեշտեց Ալումյանը։

Հիշեցնենք, որ դատարանը քննարկելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ րևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը։

Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին։

Հիմք ընդունելով այս որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

«Դատարանը գտել էր, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելու հիմքը չի վերացել, և շարունակում է առկա լինել։ Սա որոշման 29-րդ էջի նախավերջին պարբերության մեջ է։ Դատարանը նաև նշել էր՝ դատարանը գտնում է, որ սույն դեպքում Ռոբերտ Քոչարյանի կողմից գործի քննությանը չխոչընդոտելու վտանգը չի կարող արդյունավետ կերպով չեզոքացվել խափանման միջոց գրավ կիրառելու պայմաններում, ուստի տվյալ պայմաններում գրավիր կիրառումը ճանաչվում է անթույլատրելի»,-մանրամասնեց Ալումյանը՝ նկատելով, որ դրանք հակասահմանադրական են ճանաչվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում