88 թվից հետո առանց ինձ ոչ մի որոշում չի կայացվել. Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում

88 թվից հետո առանց ինձ ոչ մի որոշում չի կայացվել. Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ես չէի խոսի, եթե չհնչեր մի հայտարարություն, թե ես վտանգ եմ նեկայացնում պետականության համար: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու հարցը:

«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, երկուսում էլ ես ղեկավար եմ եղել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամբողջ պատերազմում ղեկավարել եմ երկիրը։ Այդ երկրի հռչակագրի հեղինակն եմ, ուղղակի ես եմ գրել երկրի հռչակագիրը և 88 թվից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում առանձ ինձ չի կայացվել: Ես նաև առաջին նախագահն եմ: Հայաստանում 10 տարի նախագահ եմ եղել: Մինչ նախագահ դառնալս Հայաստանը միջազգային կազմակերպությունների ցանկերում դասվում էր աղքատ երկրների ցանկում…»,-ասաց Քոչարյանը:

Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանն ընդհատեց Քոչարյանին՝ դատավորին կոչ անելով չշեղվել հարցի քննությունից:

Դրանից հետո դատարանում տարբեր կողմերից հայտարարություններ հնչեցին, դատավորը ստիպված եղավ կարգի հրավիրել ներկաներին՝ առանձին խոսելով Մարտի 1-ի զոհերից մեկի հոր հետ ու խնդրելով չխանգարել նիստը:

Արդյունքում դատավորը թույլ տվեց Քոչարյանին շարունակել խոսքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում