AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը ներկայացվել է դատարան

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշման դեմ բողոքն այսօր մուտք է եղել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ այն դեռևս չի մակագրվել որևէ դատավորի։

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Փաստաբան Ա.Մակինյանը հայտարարել էր, որ չի հաղթահարվել Սերժ Սարգսյանի գործառութային անձեռմխելիությունը։ «ՀՀ նախագահը, համաձայն 2005թ. և 2015թ. Սահմանադրության, անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահը իր լիազորությունների թե՛ ժամկետում, թե՛ ժամկետի ավարտից հետո չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Պարոն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ այդ մասին ձևակերպում կա, որ պաշտոնական դիրքի օգտագործմամբ ինչ-ինչ գործողություններ է կատարել։ Մինչդեռ՝ Սահմանադրությունն ուղղակի արգելք է սահմանում»,- ավելի վաղ «Փաստինֆո»-ին ասել էր Ա.Մակինյանը։ Վերջինս՝ բողոք էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով դադարեցնել Ս.Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչը դատախազությունը մերժել էր։

Դատախազության որոշումը Մակինյանը որակել էր անհիմն։ Մասնավորապես դատախազությունն անտեսել է ՀՀ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը, յուրովի մեկնաբանել գործող իրավակարգավորումները»-գրում է լրատվամիջոցը:

Լրահոս
Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ ՀՔԾ-ն կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրեց ինձ. Արսեն Բաբայան Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար Արցախում կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ. Վիտալի Բալասանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan