Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսը տևել է 4 ժամ 18 րոպե, նա պատասխանել է ավելի քան 70 հարցի

Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսը տևել է 4 ժամ 18 րոպե, նա պատասխանել է ավելի քան 70 հարցի

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսը տևել է 4 ժամ 18 րոպե: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահին ուղղվել է ավելի քան 70 հարց:

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ հավատարմագրել է ավելի քան 1895 լրագրողի:

Մեծ ասուլիսների պրակտիկան Պուտինը սկսել է 2001 թվականից՝ նախագահության առաջին ժամկետում: Տարեցտարի ասուլիսի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Անցյալ տարի հավատարմագրված լրագրողների թիվը հասել էր 1702-ի, իսկ երկու տարի առաջ հավատարմագրվել է 1640 լրագրող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում