ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցային ցուցակը

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցային ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի Հեղափոխական դատարանի երկու դատավորների նկատմամբ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ֆինանսական գերատեսչության Արտասահմանյան ակտիվների վերահսկման հարցերով վարչության հայտարարության մեջ:

Նախարարությունը որոշում է կայացրել դատավորներին ներառել սև ցուցակում՝ կապված այն հանգամանքի հետ, որ նրանք, Վաշինգտոնի կարծիքով, երկար տարիների ընթացքում խախտում են մարդու իրավունքները երկրում, լրագրողներին, իրավաբաններին և ակտիվիստներին դատապարտում են երկարատև ազատազրկումների, մտրակի հարվածների և անգամ մահապատժի այն բանի համար, որ վերջիններս օգտվում են խոսքի ազատության իրենց իրավունքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում