AM | RU
USD
EUR
RUB

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շարունակել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սերժ Սարգսյանի հանդեպ քրեական փաթեթավորմամբ գործընթաց են տանում, որն այնքան ծիծաղելի է, որ անգամ «նիկոլական պատգամավորներն էին» «մանթրաշ» մնացել: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության մասին, թե Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենան օրենքով նախատեսված գույք է, Արմեն Աշոտյանն ասել է, որ, եթե օրենքով են շարժվում, ապա ինչո՞ւ մոտ երկու տարի օրենքով նախատեսված կերպով Սերժ Սարգսյանին առանձնատուն չեն տրամադրում։

Հարցին՝ արդյոք հանրային պահա՞նջ էր Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը, Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ հանրությանը երկար տարիներ մատուցել են հեքիաթներ՝ Ռոբերտ Քոչարյանի չորս միլիարդի ու Սերժ Սարգսյանի եղբոր՝ 50/50-ի մասին. «Տարի ու կես է՝ միկրոսկոպով գործ են փնտրում Սերժ Սարգսյանի վրա, ինչ-որ գործարքի հիման վրա ցուցմունք են կորզում ու Արցախի համար շատ կարևոր փուլում մեղադրանք առաջադրում»։

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով դատավարությանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ այս դատավարությունը սկսվեց քաղաքական ենթատեքստով, այնուհետև հասկացան, որ այս հարցում ոչինչ չի ստացվում, «ծլեց» Սիլվա Համբարձումյան «հավաքական կաշառատուն», ով նաև Քոչարյանի դեմ ցուցմունք տվեց. «Մարտի 1-ի գործը մտել է «տուպիկ»։ Այս գործն անհեռանկարային գործ է, որովհետև այստեղ նպատակը Քոչարյանին նստեցնելն է»։

Հարցին՝ խղճի խայթ չզգացի՞ն հանրապետականները, երբ միահամուռ կերպով Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելուն կողմ քվեարկեցին՝ տրվելով առաջին տպավորություններին, Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ հանրապետականները Մանվել Գրիգորյանին միանգամից չեն քննադատել, իրենք անգամ այն ժամանակ չեն քննադատել Գրիգորյանին, երբ նա ասաց՝ ինքը հանրապետական չէ։

Անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շարունակել Արցախի հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, մինչդեռ ամեն ինչ քանդել է՝ հարցը բերելով հյուծված դիվանագիտական կետին։

Լրահոս
Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan