«Հրապարակ». Գլուխն ազատելու համար Դատախազությունը Հայկ Մարությանի գործը փոխանցել է նրա մանկության ընկերոջը

«Հրապարակ».  Գլուխն ազատելու համար Դատախազությունը Հայկ Մարությանի գործը փոխանցել է նրա մանկության ընկերոջը

«Դավիթ Խաժակյանի հաղորդումը` քաղաքապետարանում թույլ տրված պաշտոնեական` փաստաթղթերի և ստորագրությունների կեղծիքների մասով, Դատախազությունը վերահասցեագրել է Ոստիկանությանը` «նյութեր պատրաստելու համար»:

Սա, այսպես ասած, հենց այն է, ինչ ուզում է Հայկ Մարությանը, քանզի նա և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մանկության ընկերներ են, և ասում են՝ հենց ինքն է նրա նշանակմանը նպաստել։

«Գլուխն ազատելու համար Դատախազությունը գործը փոխանցեց Հայկ Մարությանի ընկերոջը` Ոստիկանությանը: Ի դեպ, Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալու դեպքում ոստիկանապետի առաջին տեղակալ է դառնալու Նոր Նորքի թաղապետը՝ Հայկ Մհրյանը, որը դարձյալ նրանց մանկության ընկերն է»,- ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում