Մատի ու մատանու արանքում․ ո՞ւմ կաջակցի Նիլոլը՝ իր քավորի՞ն, թե՞ իր պրոտեժեին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Բլեյանի կրթահամալիրին կից ցանկապատ կառուցելու շատ կենցաղային իրավիճակից։ Եթե կարճ-կոնկրետ, ապա կրթահամալիրի կողքի մանկապարտեզը ուզում ա ցանկապատով առանձնանա Բլեյանի կրթահամալիրի տարածքից, Բլեյանենք էլ խիստ դեմ են դրան։ Ամենայն անկեղծությամբ ասեմ՝ ինչքան էլ նայեցի, տենց էլ չհասակացա, թե կռվախնձորը ինչում է։ Ավելին՝ ոչ հասկացա, թե ինչու պետք է անպայման ցանկապատել, ոչ էլ հասկանում եմ, թե ինչն է դրա տենց հակացուցված քաղաքաշինական նորմերին։
Իրավիճկի ուշագրավությունը նարնում է կայանում, որ էս մի կաթիլ մեղրի պատմությունը իրար դեմ է հանել Նիկոլի ամենանվիրյալ ու առանցքային պրոտեժեներից մեկին՝ սուպեր քաղաքապետ Կարգին Հայկոյին, և միևնույն Նիկոլի քվորին՝ Աշոտ Բլեյանին։
Հիմա Բլեյանը իրա մասով է Նիկոլի լավագույն ադաթներով ու տեխնոլոգիաներով բոլոլա անում՝ նստացույցով, պիկետով, թեթև բախումներով, պաթոսով ու դեմագոգիայով և ֆորմալ իշխանությունների որոշումները չհարգելով, Կարգին Հայկոն էլ իրա մասով ոտքը գազից չի հանում ու դատելով Բլեյանի պատմածներից՝ շրփ-թրփ շինթույլատվության որոշումներ է մոգոնում, քայլարաստ ավագանիներին թույլ չի տալիս, որ Բլեյանին զորակցեն և այլն։
Ու արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Նիկոլի Քավորը մերժում է Նիկոլի քաղաքական սանիկին և հակառակը։ Սաղ հարցն էլ նրանում է, թե ոնց է էս իրավիճակում Նիկոլը մտնելու մատի ու մատանու արանքը և ում կողմն է բռնելու։ Իրոք հետաքրքիր է, որովհետև եթե քավորի մոտ լավամարդ դուրս գա ու փուռը տա Հայկոյին՝ թույլ չտալով, որ ցանկապատը կառուցվի, ևս մի անգամ ի ցույց է դնելու իր թայֆաբազ էությունը։ Եթե երկու ոտքը դնի մի կոշիկում ու բռնի Հայկոյի կողմը, հատկապես իր մերձավոր կռուգին է մեսսիջ լինելու, որ Նիկոլի վրա շատ հույս դնել պետք չի, հրեն՝ անգամ սեփական քավորին ա պատրաստ փուռը տալ։
Սպասենք, տեսնենք, թե էս ԽԾԲ-ական ցուգցվանգը ինչով է պրծնելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում