Գերմանիան ԱՄՆ-ի պատժամիջոցներն անվանել է միջամտություն իրենց ներքին գործերին

Գերմանիան ԱՄՆ-ի պատժամիջոցներն անվանել է միջամտություն իրենց ներքին գործերին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Գերմանիայի Ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցը հայտարարել է, որ Բեռլինը սկզբունքայնորեն դեմ է ԱՄՆ-ի կողմից «Հյուսիսային հոսք-2» գազատարի ստեղծումն իրականացնող ընկերության հանդեպ պատժամիջոցներ կիրառելուն:

Քաղաքագետը ԱՄՆ-ի պատժամիջոցները անվանել է լուրջ միջամտություն Գերմանիայի և ընդհանրապես Եվրոպայի ներքին գործերին: «Ակնհայտ է, որ մենք չենք համաձայնի նման պատժամիջոցների կիրառման և ամեն ինչ կանենք, որ դա պարզ լինի ԱՄՆ-ի կառավարությանը», – ասել է Շուլցը:

Շուլցի խոսքով՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի ստեղծմանը մասնակցող ընկերությունն ինքնուրույն պետք է որոշումներ կայացնի հետագա գործողությունների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում