AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը չունի պատերազմի կանխման դիվանագիտական մեխանիզմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանը՝ ոչ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ընթացքում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, թե հանրությանը պետք է պատրաստել պատերազմի, որովհետև թե՛ հոգեբանորեն, թե՛ տեղեկատվական, թե՛ սպասվող իրադարձությունների ընկալման տեսակետից հանրությունն այդ պատերազմի վտանգը չի տեսնում:

«Մեր իշխանություններն անընդհատ վստահեցնում են, որ Հայաստանում տեղի ունեցած գործընթացները ժողովրդավարության այնպիսի մակարդակի են հասցրել մեր երկիրը, որ նման ժողովրդավարություն ունեցող երկրի վրա հարձակում պարզապես բացառված է ժամանակակից աշխարհում, և հենց դա են համարում անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը, ոչ թե բանակը, ոչ թե տնտեսության զարգացումը, այլ միջազգային հանրությունում Հայաստանի, այսպես կոչված, «ժողովրդավարական իմիջի» ընկալումը, որը պետք է ուժեղ փականներ դնի ցանկացած երկրի առջև, որը կցանկանա, կմտածի, որ կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, թե այդ տեսությանը՝ բացի իշխանություններից, որևէ մեկը չի կարող հավատալ, և այդ ժողովրդավարության ընկալումն էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է հանրությանը, բայց վերջին՝ արդեն գրեթե երկու տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում կա հանրության բավական մեծ զանգված, որը կուրորեն հավատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչող ցանկացած խոսքի:

«Մինչդեռ եթե մենք նայենք Ադրբեջանի գործողություններին, կտեսնենք, որ վերջին գրեթե երկու տարում, մինչ մենք զբաղված էինք մեր ներքին խնդիրներով, Ադրբեջանը պարբերաբար մեկը մյուսից մեծ, մասշտաբային ռազմական զորավարժություններ է անցկացրել: Ամեն ինչ արել է՝ պատրաստվելու պատերազմին. թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական և թե՛ ներքին պատրաստվածության գործողություններ»,-ասաց քաղաքագետը՝ հաստատելով քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի խոսքը, թե արցախյան բանակցային գործընթացում ստեղծվել է մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը և միջնորդները խոսում են մեկ լեզվով, և Հայաստանի իշխանությունները, կարծես թե, հայտնվել են այդ համագործակցության շրջանակներից դուրս, միջազգային հանրությունը հակադրվում է Հայաստանի պետական դիրքորոշմանը:

«Ադրբեջանը պարզապես օգտվել է այն փաստից, որ Հայաստանի նոր իշխանությունները գաղափար չունեին բանակցային գործընթացի տրամաբանությունից, գոյություն ունեցող վտանգներից, հնարավորություններից, և շատ արագ, առաջին հերթին Ադրբեջանը վերացրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուգի պայմանավորվածություններով ստանձնած իր պարտավորությունները և դրանք փոխարինեց վերելակային ինչ-որ կարճ պայմանավորվածություններով: Ստեղծվեց իրավիճակ, երբ պատերազմի դիվանագիտական զսպման բոլոր մեխանիզմներից Հայաստանն այսօր զրկված է»,-նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին՝ Մելիք-Շահնազարյանը նշեց, թե այնտեղ լուրջ վերափոխումներ են, դրանցից մեկն էլ խորհրդարանական ընտրությունների՝ տարեսկզբին կազմակերպումն է:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապատրաստվում է, որ եթե պատերազմում հանկարծ ձախողեն, փոխարինող ունենա: Բնականաբար, իր ընտանիքից դուրս որևէ մեկի վրա չէր կարող հենվել, և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան է այն թեկնածուն, որը, հաջողելու դեպքում, կփոխարինի ամուսնուն»,-նշեց քաղաքագետը:

«Երբ համադրում ենք Ադրբեջանի ռազմական, ներքին ու դիվանագիտական պատրաստությունները, հասկանում ենք, որ վերջինս նախապատրաստվում է պատերազմի, Հայաստանը չի պատրաստվում: Հայաստանի իշխանությունները վաղուց չեն նայում, թե ինչ է տեղի ունենում շուրջը: Նիկոլ Փաշինյանի հայացքն ուղղված է բացառապես Հայաստանի ներքին զարգացումներին, նա չունի արտաքին ռիսկերի գնահատման մեխանիզմներ, չկա այդ օրակարգը Հայաստանի առջև դրված, չկա այդ ռիսկերին դիմակայելու տրամադրվածություն, անգամ գիտակցությունը չկա, որ պետք է պատրաստվել»,-ասաց Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, թե հանրությունը պետք է պատրաստվի, որովհետև, հակառակ պարագայում, հետևանքները լինելու են ողբերգական և չեն սահմանափակվելու, օրինակ, տարածքային կորուստներով:

Անդրադառնալով հարցին էլ, թե այդ պատերազմն ինչու մինչ օրս չկա, քաղաքագետն ասաց, թե պատճառն այն է, որ այն մարդիկ, որոնք հույս ունեն, թե կարող են պայմանավորվածություն ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի հետ, գիտեն, որ նույն պայմանավորվածությունը չեն կարող ձեռք բերել հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության կարևորագույն ինստիտուտների հետ:

 

 

Լրահոս
Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունները «Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար «Առավոտ». Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ տեղափոխել բեռները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության առաջիկա նիստը թեժ է լինելու «Ժողովուրդ». Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը «Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 4 Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan