AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Ինչու բարերարների գումարները տեղ չեն հասել․ բացառիկ մանրամասներ՝ մանկատանը տիրող իրավիճակից

 

«Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները մնացել են բախտի քմահաճույքին. այստեղ երեխաները քաղցած են, թե մերկ, հիվանդ են, թե առողջ, ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ մանկատունը 16 տարի ղեկավարող Սոնյա Սիմոնյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին և սոցապնախարար Զարուհի Բաթոյանին:

Նշենք, որ սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, այս տարվա հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: Բայց պարզվում է, որ բարերարի կողմից ֆինանսավորումը դադարեցնելն ավելի խորը պատճառներ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնել մանկատան ներսում տիրող իրավիճակից: Մեր տեղեկություններով` անհատ բարերարները մանկատան սաների կողմից նամակներ են ստացել այն մասին, որ ղեկավարությունը որևէ բան չի տվել իրենց, անգամ հիգիենիկ պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ, սրբիչ, շամպուն և այլն: Էլ չենք խոսում այն մասին, որ երեխաներին չեն տվել միրգ՝ կիվի, նարինջ, խնձոր, շոկոլադ, կոնֆետ, հալվա:

Ի դեպ, նշենք, որ անհատ բարերարները իրենց հետ տարել են նաև շոգեխաշած պահածոյացված տավարի միս, խտացրած կաթ, որոնցից ևս երեխաները չեն օգտվել, փոխարենը երեխաներին կերակրում են ճաշերով, որոնց մեջ ջուր է և մակարոն՝ առանց կանաչու, փլավ՝ կիսաթթված կաղամբով:

«Ժողովուրդ» օրաթերթը, լինելով մանկատանը, ավելի սարսափելի պատկերի ականատես եղավ. երբ շրջեցինք մանկատան զուգարաններով, բաղնիքներով, տեսանք, որ լվացարանների մոտ օճառներ չկային. եթե կային, ապա հին, տարօրինակ գույն ունեցող, կտրտված, և սա այն դեպքում, երբ անհատ բարերարները լիտրերով հեղուկ օճառ էին ուղարկել: Իսկ բաղնիքներում չկային շամպուններ, օճառներ, ցնցուղը կոտրված էր: Զրույցի ընթացքում մանկատան աղջիկները պատմեցին, որ երկար ժամանակ է, ինչ ցնցուղը կոտրված է, և տնտեսվարը, որը մանկատան տնօրենի եղբայրն է, չի վերանորոգում: Ստիպված աղջիկները լողանում են ծորակից հոսող ջրով՝ կիսանստած վիճակում` նայած` ով ինչ ելք կգտնի այդ պահին»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Կորոնան» ադրբեջանում ծաղկունք է ապրում. 100 մահ կա՞ Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի Դավիթ Տոնոյանն առանձնազրուց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ Քո ապրած գործը դեռ երկար է ծառայելու սերունդներին՝ ապրեցնելով քեզ… ԱԳ նախարարը ջանասիրաբար «դզում ու փչում» է Փաշինյանի հետևից. Արմեն Աշոտյան ԲԴԽ-ն վերականգնեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները, նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ խորհրդակցություն է հրավիրել Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն Վերմիշյանն ազատվեց պաշտոնից ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակցիներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ Մենք շահագրգռված ենք, որ ՀՀ-ում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս. ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին «Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է.բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը (լուսանկարներ) ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լևոն Զուրաբյանի Փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ կարգելվի Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե Ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ. Երվանդ Վարոսյան Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները. Լուսանկարներ Ճանապարհային երթևեկության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով ԱԺ լսումները. Ուղիղ Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու հարցը ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում. կլոր սեղան-քննարկում. Ուղիղ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը. Ստեփան Դանիելյան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը.Ուղիղ «Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն «Հրապարակ». Ովքե՞ր են դավաճանները «Ժողովուրդ»․ Երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել և այլ երկրներում թանկ վաճառել են «Փաստ». «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձևավորման համար «168 ժամ». Հայաստանի նոր իշխանությունը բոլոր հարաբերություններից առավել նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ «Հրապարակ». ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan