AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Հաջորդ տարի ժամանակն աշխատելու է իշխանությունների դեմ

 

«Տարեվերջի այս օրերին կարող ենք ամփոփել, թե ինչ իրավիճակ ունենք այսօր երկրում և հետահայաց դիտարկել գրանցված արդյունքները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 70,43 % հաղթեց և հնարավորություն ստացավ միայնակ կառավարություն ձևավորել:

Բոլոր պայմանները ստեղծվեցին, որ Նիկոլ Փաշինյանն առանց որևէ խոչընդոտի իրագործի ժողովրդին տված իր խոստումները:

Իսկ քաղաքացիները մեծ հույսեր էին կապում, որ 2019 թվականը դրական առումով բեկումնային տարի պետք է լինի Հայաստանի համար, սակայն երբ դիտարկում ենք անցնող տարին, ապա պարզ է դառնում, որ ժողովրդի ակնկալիքները հեռու են իրականություն դառնալուց:

Տարվա ընթացքում իշխանություններն ավելի շատ զբաղված էին պոպուլիզմով, հեղափոխության մասին լոզունգներ առաջ քաշելով, քան իրական բարեփոխումներով, որոնք պետք է հնարավորություն տային զարկ տալ տնտեսության զարգացմանը, բարձրացնել կենսամակարդակը, ներդրումներ ներգրավել, ներգաղթ ապահովել և այլն:

Արդյունքում անցնող տարին տնտեսական առումով առանձնահատուկ ոչնչով աչքի չընկավ նախորդ տարիների հետ համեմատությամբ, շարունակվեց երկրից արտագաղթը, որի արդյունքում 2019 թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանի բնակչությունը կրճատվել է 11,7 հազարով, 2019 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի էական կրճատում նկատվեց։ Առաջին 9 ամիսների տվյալով ներդրումները կրճատվել են 60 մլն դոլարով՝ կազմելով ընդամենը 68 մլն դոլար։

Երևի թե դրանով է պայմանավորված, որ վարչապետը խուսափում է հրապարակել այն ցուցանիշները, որոնցում առաջընթաց չի նշմարվում, այլ կենտրոնանում է միայն այն թվերի վրա, որտեղ ինչ-որ առումով կարողացել են հաջողության հասնել, և դրանք ներկայացնում է որպես «տնտեսական հեղափոխության» գրավական:

Բայց բոլորի համար էլ պարզ է, որ քաղաքացիների սոցիալական վիճակի էական բարելավում չկա, աշխատավարձերը և թոշակները շարունակում են մնալ ցածր, աշխատատեղերի էական ավելացում և բիզնես միջավայրի բարելավում չի արձանագրվել, դրան զուգահեռ շարունակում են աճել ապրանքների գները:

Այս ամենով հանդերձ, դրական դինամիկա առկա է, բայց ոչ թե հասարակ քաղաքացիների համար, այլ միայն իշխանավորների: Քիչ չէ, որ մեծաթիվ անփորձ երիտասարդներ, որոնք պետական կառավարումից կիլոմետրերով հեռու էին, հայտնվեցին բարձր պաշտոնների, մի բան էլ վարչապետի որոշմամբ նրանցից շատերի աշխատավարձը հանրությունից գաղտնի գրեթե կրկնապատկվեցին, տրվեցին մեծ թվով պարգևատրումներ և այլն:

Սրան զուգահեռ՝ կառավարությունը գնաց պետբյուջեի հաշվին տվյալ պահին ոչ անհրաժեշտ և շռայլ ծախսեր կատարելու ճանապարհով, որի մասին մամուլում շատ է գրվել: Եվ, իհարկե, այսպիսի իրավիճակը չի կարող չազդել իշխանությունների վարկանիշի վրա: Քաղաքացիների շրջանում իշխող տրամադրություններից պարզ է դառնում, որ նրանց ակնկալիքները հիմնականում չեն արդարացել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ոչնչացված ադրբեջանական զինծառայողները (Տեսանյութ) CDI գործադիր հանձնաժողովն ընդունեց Արցախյան հակամարտությանը նվիրված բանաձև ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի ԱԹՍ․ ՊՆ Հակառակորդը հրետանի և հարվածային ԱԹՍ է կիրառել Գեղարքունիքի 2 բնակավայրի ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Աբովյանում պայթյունի ձայներ են լսվել. ՊՆ֊ից հայտնում են` ՀՀ ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա Մենք չենք աջակցում Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի․ ՄԱԿ-ում ՌԴ դեսպան ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը՝ ուղիղ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը՝ ուղիղ Քաղաքագետ Կարեն Բեքարյանի ճեպազրույցը Արցախից․ ՈՒՂԻՂ ՌԴ ու ԱՄՆ-ն Արցախի հարցով արդյունավետ երկխոսություն են վարում Էրդողանը մերժել է Պուտինի, Մակրոնի ու Թրամփի կոչը Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը 5 դրամ՝ 1 րոպեի համար․ կապի օպերատորների հայտարարությունը Իրանը չի հանդուրժի իր սահմանին ծայրահեղական վարձկանների ռազմական գործողությունները Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ «Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում մարտական գործողություններին». Մակրոն ՌԴ Անվտանգության խորհուրդն ընդգծել է զինյալների՝ Սիրիայից և Լիբիայից ԼՂ տեղափոխման վտանգը Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ. Աննա Նաղդալյան «Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ «Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն»․ Պեսկով Ադրբեջանական զինուժի կրակի տակ հայտնված լրագրողների խմբում եղել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր խոցել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ․ մանրամասներ Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde-ի լրագրողները, կա 2 վիրավոր, 2-ն էլ Ֆրանսիայի քաղաքացի են Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին. Արմեն Աշոտյան Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն է. Շուշան Ստեփանյան Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan