AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Փաշինյանն ու իր ընտանիքը «տանջվում» են, շքեղ կյանքից նեղվում

 

«Իրատես» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետական համակարգը դիմակայում է հեղափոխությանը, բայց «առաջին տիկնոջ» ինստիտուտը կայանում է։ Դեռ մի կողմ թողնենք, որ Հայաստանում ո՛չ Սահմանադրությամբ առաջին տիկնոջ ինստիտուտ կա, ո՛չ էլ վարչապետի տիկինն է առաջինը համարվում (առաջին տիկինը, եթե շատ եք ուզում, Նունե Սարգսյանն է), պարզապես արձանագրենք կարեւոր մի հանգամանք. Փաշինյանը ճիշտ է, եթե Հայաստանում մի բան կայանում ու զարգանում է, նրա ընտանիքին է վերաբերում։

Աննա Հակոբյանի վերջին սրտառուչ գրառումներից կարելի էր հուզվել, եթե չլիներ մի էական «բայց»։ «Առաջին» տիկինն ասում է՝ «Շուշանն ամաչում է, Աշոտը «ախրանա» չի ուզում, Մարիամը ռեժիմով լաց է լինում, Արփին ուզում է տուն գնալ»։ Կարդում ես ու սիրտդ ճմլվում է, ինչու՞ են այսքան «տանջում» այս երեխաներին։

Բավական է, մի՛ փորձեք հիմարացնել ժողովրդին. չկա այդպիսի բան, որ վարչապետի ընտանիքը պարտադրված պիտի իշխանավայել կյանք վարի, աշխարհը ոտքի տակ տա, սեփական հավակնություններն ապահովելու համար էլ ինքնաթիռ ու զրահապատ մեքենաներ ունենա։ Օրենքն էլ է ձեր ձեռքում, իշխանությունն էլ։ Շատ հանգիստ կարող եք ձեզ զրկել այդ շքեղ կյանքից ու ապրել համեստ կենցաղով, առավել եւս, որ գործ ունեք աղքատ երկրի հասարակության հետ։

 

Ի դեպ, նախկիններին այդքան քննադատող ներկաներին հուշենք, որ ամենաերկար պաշտոնավարած վարչապետերից մեկը՝ Անդրանիկ Մարգարյանը, երբեք չի բնակվել կառավարական առանձնատանը, նա Ավանում գտնվող իր տանն է ապրել պաշտոնավարման տարիներին, հանգստյան ժամերն էլ շենքի տաղավարում հարեւանների հետ նարդի խաղալով է անցկացրել։ Այս առումով գոնե կարող եք, եթե անկեղծորեն ուզում եք, Արփիի ցանկությունն ի կատար ածել ու վերադառնալ ձեր տուն։

Անասելի «տանջալի» կյանքի մասին պատմող Աննա Հակոբյանի համար հերթական «պարտադրանքն» էլ հավանաբար պատշաճ տեսք ունենալն է։ Պարզվում է` նրա վարսահարդարման ու դիմահարդարման համար 1 տարում պետբյուջեից 39 հազար դոլար է հատկացվել։ Այս անգամ էլ տիկինն ունի ցնցող արդարացում։ «Ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից եւ դիմահարդարումից, եւ ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որեւէ բարդույթի, բայց արդյո՞ք դուք եւ բոլորը հավանության կարժանացնեք դա։ Դիմահարդարման եւ վարսահարդարման համար էլ, կներեք, անձնական գումարներ չունենք, որովհետեւ պետական բյուջեն տակից չենք թալանում եւ հարստություն դիզում»։

Տիկին Աննա, ուզում եք հարդարվեք, ուզում եք` չէ, դա Ձեր գործն է։ Շարքային հարկատուներիս համար ո՛չ տաք է, ո՛չ էլ սառը։ Հարդարվեք Ձեր սեփական գրպանի հաշվին, Ձեր ընտանեկան բյուջեն հարվածի տակ դնելով։ Թե՞ «ժողովուրդն իմ ընտանիքն է» ասվածը թույլ է տալիս մտնել նույն ժողովրդի գրպանը։

Այնուամենայնիվ, հետաքրքիր է` մեկ տարվա ընթացքում ի՞նչ են արել վարսահարդարն ու դիմահարդարը, չլինի՞ ամեն օր պլաստիկ վիրահատության են ենթարկել «առաջին» տիկնոջը, որ բյուջեի վրա 39000 դոլար է նստել։ Իսկ մինչ Նիկոլի վարչապետ դառնալը Աննա Հակոբյանն ընդհանրապես չի՞ օգտվել հիշյալ ծառայություններից, իր անձնական գումարնե՞րը չի ծախսել այդ նպատակով։ Սա ի՞նչ կեղծավորություն է։

Հիմա, այո, «տակից» չեն թալանում բյուջեն, այլ հրապարակային, առանց ձեւականությունների։ Տիկին Աննա, ինչու՞ «տակից թալանել», եթե ապրում ես ըստ պահանջի` պե՞տք է, վերցնում ես բյուջեից։

Ասում է՝ անձնական գումարներ չունենք։ Է, չունես, ոտքդ սեփական վերմակիդ չափով մեկնիր։

Ի վերջո, հասկանայինք՝ բնակա՞ն տեսքով, թե՞ շպարված Աննա Հակոբյանն է ավելի «էժան» նստում պետության վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը Սարիբեկն ու Գևորգը կամ յոթ «իսկ» «Ժողովուրդ»․ Պատգամավորներին զենքե՞ր կբաժանվեն «Հրապարակ»․ Մեր իրական և առավել ամոթալի պարտությունն սկսվել է նոյեմբերի 9-ից հետո «Ժողովուրդ»․ Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Փաստ»․ «Սորոսականները» հրահանգ ունեն ակտիվանալու անվտանգային հարցերում «Ժողովուրդ»․ Ինչու քաղաքապետի մշտական արձակուրդը դադար չունի «Փաստ»․ Փաշինյանը հույս ունի կեղծ ընդդիմություն ձևավորել արտահերթ ընտրությունների անցկացման համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan