«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում դժգոհ են, որ մի քանի անգամ դատապարտվածին գրավով ազատում են

«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում դժգոհ են, որ մի քանի անգամ դատապարտվածին գրավով ազատում են

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինների քննիչներն ահազանգում են` հայտնելով, որ դատարանները փաստացի մեղմ պատիժ են կիրառում բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Խոսքը հատկապես վերաբերում է գողությունների համար դատապարտվածներին:

Օրինակ` իրավապահ համակարգում դժգոհում են, որ գողության համար մի քանի անգամ դատապարտված անձին հաճախ դատապարտում են տուգանքով կամ գրավ կիրառելով` ազատ են արձակում: Եվ հետևանքն այն է լինում, որ նույն հանցագործը մեկ այլ բնակարանից կրկին գողություն է անում: Իրավապահ համակարգը հենց այդ հանգամանքով է նաև բացատրում գողությունների համատարած շատացումը վերջին շրջանում: Ու նրանք սկսել են չխնայել նաև պաշտոնյաներին. դեկտեմբերի 21-ին թալանվել է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանի առանձնատունը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում