«Ժողովուրդ». Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և պաշտպանության նախարարի հանդիպումից

«Ժողովուրդ». Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և պաշտպանության նախարարի հանդիպումից

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի հետ հանդիպումը նախաձեռնվել է պատ­գամավորների կողմից, ովքեր անձամբ են խնդրել հանդիպել նախարարին:

Պատգամավորները նախարարին խնդրել են ներկայացնել մեր անվտագության երաշխիքները, քանի որ վերջերս լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական սահմանին: Տոնոյանի կողմից ներկայացվել է, թե ինչ իրավիճակ է եղել այս ընթացքում, և ներ­կայացվել են նաև մեր անվտանգության երաշխիքները՝ իրականում որևէ նորություն կամ գաղտնիք չհրապարա­կելով:

Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավորների հետ հանդիպմանը և ասել, որ ձեռքբերում­ների առումով դրական տարի է եղել, նոր տեխնիկա է ձեռք բերվել, ռազմամթերք: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները հարցեր են ուղղել նախարարին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում