AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Ապրենք մեր կյանքով, ոչ թե նրանով, ինչ մեզնից հասարակությունը պահանջում է. հոգեբան

 

«Տոնական օրերին նախորդող շրջանում քաղաքի փողոցներում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք տարատեսակ գնումներ կատարած՝ լի տոպրակներով տուն են շտապում։ Չնայած արդարության համար պետք է նշել՝ վերջին 2-3 տարում ավելի քչացել է այն խառնաշփոթը, ինչ կար նախկինում։ Մարդիկ գնումները ավելի վաղ են սկսում՝ վերջին օրերին թողնելով միայն շուտ փչացող ապրանքները։

Հոգեբան Իրինա Ծատուրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ ժամանակները փոխվել են։ «Հիմա չկա այն մրցակցությունը, որ սեղանը ճոխ լինի, կոկորդիլոսն էլ անպայման սեղանին դրված։ Հնարավոր է՝ մարդիկ իրենց մի քիչ նեղություն են տալիս, բայց արտառոց բաներ հիմա այնքան էլ չեն անում։

Նոր տարին մնում է ընտանեկան, ընկերական շրջապատով հավաքվելու տոն։ Մարդկանց ժամանակը քիչ է, ասում են՝ լավ, Նոր տարուն ազատ կլինենք, իրար կհանդիպենք։ Շատերը նաև նախընտրում են քաղաքից դուրս անցկացնել Ամանորը։

Իհարկե, կա մարդկանց մի շերտ, որոնց համար սեղանին բուդ դնելը շատ կարևոր է, իրենք դա անելու համար պարտք էլ կվերցնեն։ Սրա հետ մեկտեղ, կան մարդիկ, որոնք նոյեմբերի սկզբից սկսում են պատրաստվել Նոր տարուն ոչ այն պատճառով, որ տոնն իրենց համար գերկարևոր է, այլ ուղղակի փողը քիչ-քիչ են ծախսում, և իրենց համար այն բեռ չի դառնում։ Իսկ մենք հիշում ենք, որ մի քանի տարի առաջ բոլորը խանութ էին շտապում դեկտեմբերի 25-26-ին, և իսկական աժիոտաժ էր սկսվում»,-ասում է հոգեբանը։

Հաճախ է կարծիք շրջանառվում, որ այդ օրերին հատկապես կանայք շատ են հոգնում, սկսում են ուշադրություն դարձնել այլ հարցերի՝ մոռանալով տոնական մթնոլորտի մասին։ Ծատուրյանը նշում է՝ կանայք ցանկանում են, որ իրենց սեղանները գեղեցիկ լինեն, համեղ ուտելիքներով լի։

«Սա ազգային մտածելակերպ է, լավ է, թե վատ, իրավունք չունենք գնահատել։ Կնոջ համար կարևոր է տոլմա և այլ ուտելիքներ պատրաստել։

Ի վերջո, եթե նա ամեն տարի տոնական օրերին հոգնում է, բայց հետևություններ չի անում, իր համար դոմինանտ է մնում ճոխ սեղանը, ապա թող դա անի։

Հոգեբանական շատ նրբություններ կան։ Հավատացեք՝ կինն իրեն վատ կզգա, եթե հունվարի 3-ին իր տուն հյուրեր գան և նա հյուրասիրելու ոչինչ չունենա»,-նշում է մեր զրուցակիցը։

Հետաքրքրվում ենք՝ ինչպե՞ս անել, որ նոր տարվա մեկնարկին եղած դրական տրամադրվածությունը պահպանվի ողջ տարվա ընթացքում։

«Գնալով դառնում ենք ավելի քաղաքականացված։ Ամեն ինչ կապված է երկրի վիճակի հետ։ Հիմա, երբ ապրում ենք ոչ կայուն իրավիճակում, հենց սա հիմք է մտահոգությունների համար։

Առհասարակ աշխարհում բոլոր մարդկանց մտահոգությունները կապված են վաղվա օրվա հետ՝ ի՞նչ և ինչպե՞ս պետք է լինի։ Չմտնելով քաղաքականության դաշտ, մի բան միայն կարող եմ ասել, որ մեր ազգն ինքնակառավարվող ազգ է։

Այն, ինչ մեզ մտահոգում է, մենք սկսում ենք չնկատել։ Դա կոնֆլիկտային իրավիճակից փախուստի ռազմավարությունն է։ Նա չի ուզում դա նկատել, հեռանում է դրանից։

Սա հոգեբանական բարդ վիճակ է, երբ թվում է՝ ամեն ինչ լավ է, նորմալ կյանքի պատրանք է ստեղծվում, և դա մարդուն գոհացնում է։ Մենք այդպես ապրում ենք բավականին վաղուց»,-ընդգծում է Ծատուրյանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ ՀՔԾ-ն կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրեց ինձ. Արսեն Բաբայան Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար Արցախում կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ. Վիտալի Բալասանյան Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan