«Հրապարակ». Էլի «կարգին» պարգևավճարներ

«Հրապարակ». Էլի «կարգին» պարգևավճարներ

«Նախորդ ամիս, երբ հրապա­րակվեց Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների ցանկը, և հերթական անգամ աղմուկ բարձրացավ, Երևանի «կարգին» քաղաքապետը հայտա­րարեց, որ տվյալ աշխատակիցնե­րը դիմում են գրել, որպեսզի իրենց եռամսյակային պարգևավճարները բաժանվեն ամիսների վրա, և այսուհետ նրանք դա կստանան ամեն ամիս:

Սակայն պարզվում է՝ այս ամիս էլ են նույն աշխատակիցները պարգևատրվել և´ պատկառելի չափերով: Օրինակ, Երևանի քաղաքապետի տեղակալները, ովքեր անցած ամիս պարգևատրվել էին 420 հազար դրամով, այս ամիս պարգևատրվել են 840 հազարով:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, գլխավոր ճարտարապետը, քաղաքապետի երկու խորհրդականները, մամուլի քարտուղարը, որի հիմնական գործառույթը մամուլի աշխա­տանքը խոչընդոտելն է, տեղե­կատվության վարչության պետը, մի շարք այլ վարչությունների պե­տեր ևս պարգևատրվել են 840 հազարական դրամով, բաժնի պե­տերը՝ 600 հազար դրամի կարգի և այլն:

Հիմա հարց է առաջանում, թե ինչու է Հայկ Մարությանն այսքան միլիոններ ծախսում յուրայիննե­րին պարգևավճարներ տրա­մադրելու վրա՝ քաղաքի բյուջեն հո իր անձնական բյուջեն չէ՞, որ 56 միլիոն դրամ միայն դեկտեմբե­րին պարգևավճար տաս քո մտե­րիմներին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում