«Հրապարակ». Ովքե՞ր են պատրաստվում տոնական օրերին սահմանին փիառվել

«Հրապարակ». Ովքե՞ր են պատրաստվում տոնական օրերին սահմանին փիառվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին քաղաքական դաշտը պատրաստվում է նախատոնական միջոցառումների։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ ի՞նչ ֆորմատով, ե՞րբ և որտե՞ղ են անելու տարեվերջյան «քեֆը»։ Պատասխանեց, որ, այսպես կոչված, «կորպորատիվ» չեն անելու։ «Խմբակցությունով ու անձնակազմով պետք է նշենք Նոր տարին, դեռ պարզ չէ՝ ինչպես և որտեղ»,- ասաց նա՝ հավելելով, որ պլանավորում են Ամանորը դիմավորել սահմանին։

Սահմանին այդ օրը փիառվելու ծրագրեր ունեն նաև կառավարության որոշ անդամներ և այլ պատգամավորներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում