Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել

Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:

«Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Ռ. Մխիթարյանի որոշմամբ։ Այսօր էլ նիստ չունենք», – գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին առաջին ատյանի դատարանի որոշումներով կալանավորվել էին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում