ԱՄՆ-ը 2020թ․-ին Վրաստանին կտրամադրի 132 մլն դոլար

ԱՄՆ-ը 2020թ․-ին Վրաստանին կտրամադրի 132 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: 2020 թվականին ԱՄՆ-ը Վրաստանին կհատկացնի 132 025 000 ԱՄՆ դոլար: Համաձայն Վրաստանի արտգործնախարարության, գումարը զգալիորեն ավելանում է 2020 թվականի համար և ամենամեծն է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների պատմության մեջ:

Ինչպես գրում է վրացական «1tv»-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2020-ի համար ստորագրված «Համախմբված հատկացումների մասին ակտ»-ը պարունակում է հատված՝ Վրաստանի օկուպացված տարածքների չճանաչման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում