Պետք է Հայաստանի հետ լուծենք սահմանի հարցը. Վրաստանի նախագահ

Պետք է Հայաստանի հետ լուծենք սահմանի հարցը. Վրաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  Analitik.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին պետք է իր սահմանային հարցերը լուծի Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Հարևան երկրի նախագահը հիշեցրել է սահմանային տարածքների մասին, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը դադարեցված է:

«Անհասկանալի է, թե մենք ինչու չենք կարող այդ գործընթացն ավարտին հասցնել մեր բարեկամ երկրների հետ: Մեր հանձնաժողովները պետք է սկսեն աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է նա:

Զուրաբիշվիլիի խոսքերով, նշյալ գործընթացի արդյունքում կլինեն համաձայնեցված սահմաններ, ինչը պարտադիր է Վրաստանի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում