«Հրապարակ». Սառույցը ջարդվե՞ց Արցախի ու Հայաստանի էլիտաների միջև

«Հրապարակ». Սառույցը ջարդվե՞ց Արցախի ու Հայաստանի էլիտաների միջև

«Անսպասելի չէ՞ր նման ընդլայնված կազմով հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների նիստը. ինչ-որ խնդի՞ր կար՝ հարցրինք նիստին մասնակցած մեր աղբյուրին։ «Անվտանգության ապահովման խնդիրներ միշտ կան, նիստը վաղուց էր պլանավորված, ընդ որում՝ ընդլայնված էլ չէր, որովհետև երկու երկրների ԱԽ ընդհանուր կազմերն էին մասնակցում։

Քննարկման ենթակա ռազմավարական, ստրատեգիական հարցեր ևս կային, մասնավորապես՝ հարավային ուղղություն ճանապարհի խնդիրը, որի մեկնարկն առաջիկայում է` Խնձորեսկով Ջաբրաիլ-Հադրութ ուղղությամբ։ Կային նաև հարցեր՝ զինված ուժերի հետ կապված, ինչպես նաև` բանակցային գործընթացին առնչվող, ինչի մասին հրապարակային խոսեց Փաշինյանը»:

Տեսակետ կա, որ ՏՕՌ-երը Հայաստան բերելուց և առաջիկա ամսում սպասվող ՍՈՒ-երի ֆոնին այդ համատեղ նիստն ուժի ցուցադրման, այսպես ասած` միասնականության դրսևորման ուրույն ակցիա էր` դիրքորոշումն ահավոր կոշտացրած, Ռուսաստանից արդեն 5-րդ սերնդի Սու-57 կործանիչներ գնող Ադրբեջանի դեմ։ Ծառայե՞ց այն իր նպատակին։ «Ոչ միայն»:

Սառույցը ջարդվե՞ց Արցախի ու Հայաստանի էլիտաների միջև, մանավանդ որ մասնակիցների թվում էին Արմեն Սարգսյանը, Օգանովսկին։ Ի դեպ, նախորդ անգամ Ղարաբաղում՝ համատեղ նիստի ժամանակ, մեր տեղեկություններով` Փաշինյանը պնդել էր, որ սեղանի գլխին ինքը միայնակ նստի, ղարաբաղյան կողմն ընդվզել էր, այս անգամ նույնիսկ Արմեն Սարգսյանն էր սեղանի գլխին․ պատասխանատվության բաշխման շրջան ենք թևակոխել։ «Նախ` որևէ սառույց Արցախի հետ չկար, հարցի երկրորդ մասի առնչությամբ` no comment»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում