Իրանական մամուլը Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների մասին. Սուլթանության ձևավորում՝ նախագահի համար

Իրանական մամուլը Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների մասին. Սուլթանության ձևավորում՝ նախագահի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ադրբեջանի ներքաղաքական գործընթացները և իշխանական վերնախավում տեղի ունեցող վերափոխումները վերջին շրջանում հաճախ են հայտնվում իրանական մամուլի և իրանցի փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում:

Իրանական «Anaj» լրատվական գործակալությունը «Սուլթանության ձևավորում՝ նախագահի համար» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է արվում նախագահի լիազորությունների ավելացման վերաբերյալ Ադրբեջանի սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին, ընդդիմադիր մամուլի գործունեության սահմանափակմանը և լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումներին: Այս մասին գրում է Region Monitor-ը։

Ըստ իրանական աղբյուրի հրապարակման՝ Ադրբեջանում գնալով աճում է քաղաքական բանտարկյալների և կրոնական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի թիվը:

Անդրադառնալով վերջին ամիսներին Ադրբեջանի պետական կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխություններին՝ հոդվածի հեղինակը նշել է, որ այդ երկրում խորհրդարանը և պետական մյուս կառույցները դարձել են Իլհամ Ալիևի կամակատարը՝ ստանալով արարողակարգային լիազորություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում