Ապրիլ ամսից չեմ մասնակցում Հանրային խորհրդի նիստերին, կասեն՝ դիմում գրի, կգրեմ, չեն ասի, չեմ գրի. Կոմանդոսը՝ ՀԽ-ց դուրս գալու մասին

Ապրիլ ամսից չեմ մասնակցում Հանրային խորհրդի նիստերին, կասեն՝ դիմում գրի, կգրեմ, չեն ասի, չեմ գրի. Կոմանդոսը՝ ՀԽ-ց դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱպրիլ ամսից չեմ մասնակցում Հանրային խորհրդի նիստերին, ժամանակ ու ցանկություն չունեմ, հիմա կասեն՝ դիմում գրի, կգրեմ, չեն ասի, չեմ գրի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հանրային խորհրդից դուրս գալու դիմում է գրել:

«Ապրիլ ամսից չեմ մասնակցել նիստերին, չեմ հասկանում, դրա համար էլ չեմ գնում, ուղղակի ցանկություն չկա գնալու, գործ ունեմ, շատ զբաղված եմ: Այնտեղ շատ լավ հարցեր են քննարկում, բայց ես իմ տեղը չեմ գտնում այնտեղ, դրա համար էլ չեմ գնում»,- ասաց նա և հավելեց, որ խորհրդից ազատման դիմում չի գրել:

Կոմանդոսը նշեց, որ բացահայտել են, որ ապրիլ ամսից չի գնում նիստերին: «Ասում եմ՝ օգտակար չեմ, չեմ գնա: Դրա համար պետք է այնտեղ խորհրդակցեմ, ցանկություն չունեմ այնտեղ աշխատելու»,- նշեց Արկադի տեր-Թադևոսյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է ընդգրկվել խորհրդի կազմում, եթե ցանկություն չունի այնտեղ աշխատելու, նա պատասխանեց. «Զանգել, ասել են՝ Դուք այս հրամանով ընտրված եք, մի քանի անգամ գնացել եմ նիստերին: Երեկ իմ օգնականն է զանգել, ասել՝ իմացա, որ Դուք էլ չեք գնում: Եթե փոփոխությունները չլինեին, մինչև հիմա ձեն էլ չէին հանի: Այսինքն՝ ես գնում եմ, թե չեմ գնում, իրենց համար միևնույն է: Ինձ համար միևնույն չէ, շատ գործ ունենք, ժամանակ չունեմ, այդ պատճառով էլ չեմ կարող այնտեղ աշխատել»:

Ինչ վերաբերում է հարցին՝ դուրս գալու դիմում գրելու է, թե ոչ, նա պատասխանեց. «Կասեն՝ գրի, կգրեմ, չեն ասի, չեմ գրի»:

Հիշեցնենք, որ Արկադի Տեր-Թադևոսյանը վարչապետի առաջարկով և կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամ է նշանակվել 2018 թ. սեպտեմբերի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում