ՀՔԾ քննիչները Սահմանադրական դատարանում են
26/12/2019 15:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Hraparak.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից 20 րոպե անց ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ, տեղեկացնում է Hraparak.am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ քննիչներն այս պահին Սահմանադրական դատարանում են, բայց ավելի մանրամասն տեղեկություն նրանց քայլերի մասին պարզել չի հաջողվել դեռ:
«Տպավորություն է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից օրենքի ստորագրման և Սահմանական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների նոր շրջափուլի մեկնարկի միջև սինխրոնիզացիա կա: ՍԴ-ում այս պահին ընթացող պրոցեսների մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,– գրում է կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում