AM | RU
USD
EUR
RUB

Փաստաբանությունը թիրախավորված է, նույն վիճակում են լրագրողները

 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Շատ կարևոր է, թե պետական իշխանությունն ինչպես է ընկալում փաստաբանությանը: Եթե ընկալում է, որպես պետական գործառույթներին խանգարող կամ խոչընդոտող ինստիտուտ, ապա հասարակությունն էլ նույն տեսակետն է որդեգրում:

Այն, որ փաստաբանությունը 2018 թվականի մայիսից հետո թիրախավորված է, ապացուցման կարիք չունի: Նույն վիճակում են լրագրողները:

Իշխանության ներկայացուցիչը չի սիրում, երբ իրեն խանգարում են: Պատահական չէ, որ 18-րդ դարում Շահամիրյանի Սահմանադրության նախագիծը կոչվել է Որոգայթ փառաց, այսինքն՝ փառքի թակարդ:

Սահմանադրություն բառն էլ կազմված է «սահման» և «դնել» արմատներից: Սահմանադրությունը և քաղաքացիական հասարակության ինստիտուտները (այդ թվում՝ փաստաբանությունը) իշխանությանը զսպող կառուցակարգեր և դերակատարում ունեն:

Բարձր իրավագիտակցություն ունեցող պաշտոնատար անձը հասկանում է, որ փաստաբանները և լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության արդյունքում «խանգարելով» իշխանությանը՝ սթափեցնող ազդեցություն են գործում:

Ցավալին այն է, որ ներկա շատ իշխանավորներ իրենց մաշկի վրա են զգացել պետական իշխանության ազդեցությունը և ականատես են եղել, որ իրենց ու իշխանության միջև պատնեշի դեր են կատարել փաստաբանները և լրագրողները:

2019 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ նշվում էր Փաստաբանի օրը և մենք տոնում էինք փաստաբանության 101 ամյակը:

Դատաիրավական համակարգը (Սահմանադրական դատարան, ԲԴԽ, Վճռաբեկ դատարան, Վերաքննիչ դատարաններ, դատարաններ, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, Ոստիկանություն) և այլ կառույցների ներկայացուցիչներ ցուցաբերել են իրենց հարգանքը փաստաբանության նկատմամբ, այդ օրը ներկա գտնվելով կամ իրենց շնորհավորանքի խոսքը ներկայացնելով:

Հրավիրված ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը և ՀՀ Ազգային ժողովի նախագահը ոչ միայն չեն մասնակցել, այլ նաև շնորհավորանքի որևէ խոսք չեն հղել փաստաբանության հասցեին: Սա ակնհայտ բացասական վերաբերմունքի դրսևորում է մի ինստիտուտի նկատմամբ, որի գոյությունը և զարգացումը պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար, առավել ևս ներկա (ապագայում նախկին) պաշտոնատար անձի համար:

Իշխանության ոչ բարյացակամ վերաբերմունքը չի սահմանափակվել միայն միջոցառմանը չմասնակցելով: Բազմաթիվ փաստեր ունենք, երբ փաստաբանության համար անհրաժեշտ խնդիրները չեն լուծվել ոչ Ազգային ժողովի և ոչ էլ Կառավարության կողմից:

Հ.Գ. 1. Հարգելի պաշտոնատար անձինք (անկախ ոլորտից և զբաղեցրած պաշտոնից), միևնույն է, եթե ապագայում ձեր նկատմամբ քրեական հետապնդումներ սկսեն, նույն ջանասիրությամբ փաստաբանները պաշտպանելու են ձեզ: Իսկ թե վաղվա փաստաբանն ինչ գործիքներ կամ հնարավորություն կունենա ձեզ պաշտպանելու, կախված է ձեզնից:

Հ.Գ. 2. Ներկա իշխանությունը նաև դրական գործընթացներ է իրականացնում:

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Լրահոս
Ոչնչացված ադրբեջանական զինծառայողները (Տեսանյութ) CDI գործադիր հանձնաժողովն ընդունեց Արցախյան հակամարտությանը նվիրված բանաձև ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի ԱԹՍ․ ՊՆ Հակառակորդը հրետանի և հարվածային ԱԹՍ է կիրառել Գեղարքունիքի 2 բնակավայրի ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Աբովյանում պայթյունի ձայներ են լսվել. ՊՆ֊ից հայտնում են` ՀՀ ՀՕՊ-ն է աշխատում, խուճապի մատնվելու կարիք չկա Մենք չենք աջակցում Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի․ ՄԱԿ-ում ՌԴ դեսպան ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը՝ ուղիղ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը՝ ուղիղ Քաղաքագետ Կարեն Բեքարյանի ճեպազրույցը Արցախից․ ՈՒՂԻՂ ՌԴ ու ԱՄՆ-ն Արցախի հարցով արդյունավետ երկխոսություն են վարում Էրդողանը մերժել է Պուտինի, Մակրոնի ու Թրամփի կոչը Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը 5 դրամ՝ 1 րոպեի համար․ կապի օպերատորների հայտարարությունը Իրանը չի հանդուրժի իր սահմանին ծայրահեղական վարձկանների ռազմական գործողությունները Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ «Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում մարտական գործողություններին». Մակրոն ՌԴ Անվտանգության խորհուրդն ընդգծել է զինյալների՝ Սիրիայից և Լիբիայից ԼՂ տեղափոխման վտանգը Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ. Աննա Նաղդալյան «Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ «Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն»․ Պեսկով Ադրբեջանական զինուժի կրակի տակ հայտնված լրագրողների խմբում եղել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր խոցել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ․ մանրամասներ Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde-ի լրագրողները, կա 2 վիրավոր, 2-ն էլ Ֆրանսիայի քաղաքացի են Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին. Արմեն Աշոտյան Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն է. Շուշան Ստեփանյան Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan