«Հրապարակ». Հաղթանակ թաղամասում ասֆալտապատումից հետո են կոյուղու խնդիրը լուծելու

«Հրապարակ». Հաղթանակ թաղամասում ասֆալտապատումից հետո են կոյուղու խնդիրը լուծելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարին անցավ, սարքեցի՞ք Հաղթանակ թաղամասի կոյուղին, ինչպես խոստացել էիք՝ որպես այդ տարածքի պատգամավոր՝ հարցրինք Հրաչ Հակոբյանին։ «Կոյուղին սարքելու համար Երևանի ավագանուն էի դիմել, ստացել եմ նամակ, որ այս պահին թաղամասում ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները, և պայմանավորվածություն կա «Վեոլիա ջրի» հետ` հաջորդ փուլի համար»: Ե՞րբ եք վերջին անգամ եղել Ձեր ընտրատարածքում։ ««Հաղթանակն» իմ միակ ընտրատարածքը չէ` Շենգավիթը, Հարավ-արևմտյան թաղամասն էլ են իմը, մի քանի ամիս առաջ եմ եղել»:

Պոկեցի՞ք Ձեր նախընտրական լուսանկարները, որ մինչ օրս թաղամասի սյուներին են։ «Ես չեմ հանդիպել. եթե Ձեզ համար դժվար չէ, կպոկե՞ք»: Պոկենք` ի՞նչ անենք։ «Մի մաքուր տոպրակի մեջ դրեք այդ պաստառը, փոխանցեք ինձ»: Ձեր նկարը սյան վրայից նայում է գյուղ մտնող ճանապահին, որը կատաստրոֆիկ վիճակում է՝ նեղ, փոշոտ, մայթ չկա, փողոցի կենտրոնով՝ դպրոց գնացող փոքրիկներ։ «Ասֆալտապատում է ընթանում գյուղի մեջ, հետո կանցնենք գյուղ մտնող ճանապարհին»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում