«Իրավունք». ԱԺ ղեկավարությունը որոշել է խնայել ֆուրշետի վրա ու մի սեղանով ճանապարհել բոլորին

«Իրավունք». ԱԺ ղեկավարությունը որոշել է խնայել ֆուրշետի վրա ու մի սեղանով ճանապարհել բոլորին

«Իրավունք» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր քաղաքացիներին, թե «երեք օրվա «ստալիչնի» սալաթը, չորս օրվա բուդը ստիպում ենք, որ մարդիկ ուտեն: Չի կարելի չորս օրվա պատրաստած ժամկետանց սնունդ ուտել» և խոստանում, որ այս տարի մշակութային կյանքը Ամանորին ակտիվացնելու են, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ ժամանակ ունենան՝ սեղանների շուրջ անցկացնելու: Ազգային ժողովում սեղաններից չէին «պոկվում» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Այս տարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշել էր բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը շնորհավորել միանգամից՝ ԱԺ ոսկեզօծ դահլիճ հրավիրելով լրագրողներին, խորհրդարանի աշխատակազմին ու պատգամավորներին: Հավանաբար, մի քանի անգամ իրենք իրենց պարգևատրելուց հետո խորհրդարանական ղեկավարությունը որոշել էր խնայել ֆուրշետի վրա ու մի սեղանով ճանապարհել բոլորին:

Ինչևէ, գոնե մեկ անգամ Ազգային ժողովի տվյալ դահլիճում եղած մարդիկ կփաստեն, որ միայն լրագրողները և խոսնակները հազիվ էին տեղավորվում նախորդ տարիներին, իսկ այս դեպքում՝ տպավորություն էր, որ մի գազել ժողովուրդ մնացել է խցանման մեջ: Տեղաշարժվելու ոչ ելք կար, ոչ հնար: Առանձնապես ԱԺ նախագահն էլ չշրջեց ու բաժակ չբարձրացրեց լրագրողների հետ, մնաց տեղում կանգնած՝ սպասելով, թե ով իրեն կմոտենա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում