«Հրապարակ». Արարատ Միրզոյանն իր ընկերոջը չոր հանեց տասնյակ աշխատակիցների՝ ապօրինի աշխատանքից ազատվելու պատմությունից

«Հրապարակ». Արարատ Միրզոյանն իր ընկերոջը չոր հանեց տասնյակ աշխատակիցների՝ ապօրինի աշխատանքից ազատվելու պատմությունից

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս օգոստոսի վերջերին Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմում ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգադրություն էր ստորագրել, որի արդյունքում պետք է պարզեին, թե ում մեղքով են ԱԺ տասնյակ աշխատակիցներ ապօրինի ազատվել աշխատանքից։ Երեկ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ ծառայողական քննությունն ավարտվել է, և գրավոր նկատողություն է տրվել կադրերի բաժնի աշխատակիցներին, թե կոնկրետ ում՝ Կոստանյանը չի ասել․ «Կարծեմ՝ ողջ բաժնին»։

Փաստորեն, ինչպեսև գրել էինք, Արարատ Միրզոյանն իր ընկերոջ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին չոր հանեց այս պատմությունից, չնայած նա էր «ապօրինի» հրամանագրեր տվել, փոխարենը՝ նկատողություն են ստացել շարքային աշխատակիցները»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում