ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվում է. ՍԴ-ի դիմաց հավաքվել են նրա աջակիցները. ուղիղ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվում է. ՍԴ-ի դիմաց հավաքվել են նրա աջակիցները. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։

Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։

Հիշեցնենք, որ երեկ մամուլը գրել էր, ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում: Tert.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնել էին, որ ՀՔԾ քննիչը ՍԴ-ում խուզարկություն չի իրականացրել, այլ մանրամասներ չէին հայտնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում