ՍԴ շուրջ ստեղծված արհեստական թնջուկը ունի մի նպատակ՝ իշխանության պարտքերը կոնվենցիաների տեսքով մարել. Մալյան (Տեսանյութ)

ՍԴ շուրջ ստեղծված արհեստական թնջուկը ունի մի նպատակ՝ իշխանության պարտքերը կոնվենցիաների տեսքով մարել. Մալյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իշխանությունները փորձում են ազատվել ՍԴ կազմից, քանի որ ՍԴ-ն այս կազմով մի շարք կոնվենցիաներ չէր վավերացնելու, ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:

«ՍԴ շուրջ ստեղծված արհեստական թնջուկն ունի մի նպատակ՝ իշխանության պարտքերը կոնվենցիաների տեսքով, մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի տեսքով մարելու խնդիր կա, որը ՍԴ-ն այս կազմով հաստատ չէր անելու: Այս խնդիրը հիմա այս կերպ փորձում են լուծել», – ասաց նա:

Մալյանը նաև նկատեց, որ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը վաղուց անցել է զավեշտալի որակվելու սահմանները:

«Զավեշտի գիծը վաղուց անցել են: Մեկ տարուց ավելի է՝ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի են ունենում ամենամիստիկ, ամենատարօրինակ իրադարձությունները», – ասաց Մալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում