Հրայր Թովմասյանի սանիկի գործով դատավորը նրա դեմ ցուցմունք տված գործարարի ընկերն է

Հրայր Թովմասյանի սանիկի գործով դատավորը նրա դեմ ցուցմունք տված գործարարի ընկերն է

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման հարցը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը։

«Փաստինֆո»-ին նաև հայտնի դարձավ, որ դատավոր Պողոսյանը հանդիսանում է Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի դեմ սույն գործով ցուցմունք տալու դիմաց կալանքից ազատված Տարոն Թովմասյանի մտերիմ ընկերը։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մամուլը գրել էր, որ Տ. Թովմասյանը սպառնալիքների ներքո ցուցմունքներ է տվել Սահմանադրական դատարանի նախագահի դեմ։

Հավելենք, որ համաձայն դատավորների վարկանիշավորման helpcourt.am համակարգի, դատավոր Գագիկ Պողոսյանը փաստաբանների շրջանում ունի ծայրահեղ ցածր վարկանիշ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում