Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու համար կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է tr.sputniknews.com կայքը:

Հանդիպման ընթացքում Մերկելն ու Էրդողանը կքննարկեն Սիրիայի հարցում վերջին զարգացումները, սիրիացի փախստականների հարցն ու Թուրքիայի կողմից զինվորականներին Լիբիա ուղարկելու ծրագիրը:

Տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կանցլերը անհանգստացած է Թուրքիայի և Եվրոպական միության միջև 2016 թվականին ստորագրված փախստականների հարցով համաձայնագրի հետագա ընթացքով և թուրք–սիրիական և թուրք-հունական սահմաններին սիրիացի փախստականների չդադարող հոսքով:

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումների հետևանքով մեծացել է սիրիացի փախստականների հոսքը դեպի Թուրքիա, սակայն իրենք չեն պատրաստվում իրենց ուսերին միայնակ կրել այդ բեռը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում