Ինչպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրերին

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրերին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 30-31-ը և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում