Ս. Ծննդյանը նախորդող պահոց շրջանն է

Ս. Ծննդյանը նախորդող պահոց շրջանն է

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Qahana.am: Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդանը, հիշեցնում է qahana.am-ը:

Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդից 7 օր առաջ:

Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև ամանորյա տոները մինչև հունվարի 5ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցը:

Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում