Ամանորն ինձ համար յուրահատուկ է լինելու. Արփինե Հովհաննիսյանն՝ իր հնարավոր ամուսնության մասին

Ամանորն ինձ համար յուրահատուկ է լինելու. Արփինե Հովհաննիսյանն՝ իր հնարավոր ամուսնության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Իրականում հրաշքների շատ վաղուց չեմ հավատում, միևնույն ժամանակ տրանսֆորմացնելով ինձ համար հետևյալ գաղափարին՝ հրաշքն ինքդ ես քեզ համար կերտում՝ քո ամենօրյա աշխատանքով ու գործողություննով: Analitik.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հավատում է Ամանորյա հրաշքներին:

Տիկին Հովաննիսյանն ասաց, որ Ամանորը պատրաստվում է նշել տանը՝ ընտանեկան միջավայրում:

Հարցին, թե ինչ խորհուրդ ունի իր համար Ամանորը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ այն ընդամենը հնարավորություն է տալիս նոր կետից, նոր էջից սկսելու այն ամենն ինչը ուզում ես քո կյանքում անել:

Ինչ վերաբերում է նվերներին և Ամանորյա ցանկություններին, նա ասաց, որ հատուկ ցանկություն, որը դեռ չի իրականացել չունի. «Որևէ նվեր հիշողությանս մեջ չի տպավորվել: Սիրելի մարդկանց կողմից ստացած բոլոր նվերներն էլ ինձ համար ցանկալի են»:

Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ Արփինե Հովհաննիսյանի նշանադրության մասին: Հնարավոր է արդյո՞ք, որ մյուս տարի նա մեզ ուրախացնի իր հարսանիքով. «Ամանորն ինձ համար յուրահատուկ է լինելու: Իսկ, թե ինչու, կիմանաք ավելի ուշ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում