Հայ վարորդին անվանել են ամանորյա հրաշագործ

Հայ վարորդին անվանել են ամանորյա հրաշագործ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Կրասնոդարում 117 համարի ավտոբուսի հայ վարորդ Պավել Բալյանին անվանել են ամանորյա հրաշագործ:

Ըստ «Регион online» պարբերականի՝ Բալյանին այդպես են անվանել, քանի որ նա տոնածառ է տեղադրել ավտոբուսում և երեխա-ուղևորներին բաժանում է մրգեր և քաղցրավենիք: Դրա հետ մեկտեղ ուղևորները վարակվում են բարձր տրամադրությամբ և դրական լիցքերով ամբողջ օրվա համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում