Նավթի գները կտրուկ բարձրացել են՝ իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանության լուրերի պատճառով

Նավթի գները կտրուկ բարձրացել են՝ իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանության լուրերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Նավթի գները ավելի քան 2%-ով բարձրացել են, ինչը պայմանավորված է ԱՄՆ ավիահարվածների պատճառով իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան լուրերով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ աղբյուրի՝ Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 2,76%-ով՝ հասնելով բարելի համար 68,09 դոլարի:

Թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն էլ ավելացել է 2,75%-ով՝ կազմելով 62,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում